Այսօր՝ հայտարարությունների ժամին, ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանն անդրադարձավ ԱԺ-ի կողմից ռազմագերիների թեմայի վերաբերյալ ընդունված ուղերձի փակ քննարկմանը: «Լուսավոր Հայաստան և Բարգավաճ Հայաստան խմբակցություններն ԱԺ կանոնակարգով իրենց տրված լիազորությունների շրջանակում նախաձեռնել էին ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց վերադարձնելու հարցի քննարկումը»,- ասաց Սամսոնյանը՝ նշելով, որ նիստը պիտի լիներ հրապարակային:

Սամսոնյանի խոսքով՝ «Իմ քայլը» խմբակցությունը նախ փորձ արեց տապալել քննարկումը, հետո հասկանալով, որ չի կարող, կեղծարարության դիմեց և քվեարկությամբ փակեց նիստը, որի արդյունքում քննարկումը տեղի ունեցավ փակ:

Լենա Նազարյանը, արձագանքելով Անի Սամսոնյանի հայտարարությանը, ասաց՝ սո՛ւտ ես ասում: