Իրանի խորհրդարանի նախագահի օգնականը հաղորդել է միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանության հետ կապված մի քանի անձանց ձերբակալության մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆահրիզադեն սպանվել է նոյեմբերի 27-ին, Թեհրանի նահանգում, Nissan մեքենայում տեղադրված արբանյակից կառավարվող զենքով, 150 մ հեռավորությունից:
Ինչպես նշել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, բերման են ենթարկվել սպանությանը մասնակից անձինք: Միևնույն ժամանակ, նա ասել է, որ նրանցից ոչ բոլորն են կալանավորված: