«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծվել է «Ավտոկանգառային անհնազանդությունը սկսված է» խումբը, որը հանդես է եկել հետևյլա հայտարարությամբ.
«Վճարովի ավտոկանգառների որոշումը անօրինական է և չի բխում հանրային շահից: Հանրային տարածքները տրամադրվել են մասնավոր ընկերության, որը ստանալու է ավտոկանգառներից ստացվող եկամտի 70%-ը:
Մասնավոր ընկերությանն է տրամադրվել մեքենայատեր քաղաքացիների տվյալների բազան, մասնավոր ընկերության կողմից նախատեսվում է իրականացնել տեսանկարահանումներ, կիրառել տույժեր ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ինչը Սահմանադրության և մարդու իրավունքների կոպիտ խախտում է:
Հաշվի առնելով այս և որոշման հետ կապված այլ անօրինական կետեր և բացթողումներ, ինչպես նաև օգոստոսի 4-ին ժամը 21:00-ի քննարկման ընթացքում հնչած առաջարկությունները, որպես պայքարի միջոց կիրառել ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ: Մենք ՉԵՆՔ ՎՃԱՐԵԼՈՒ անօրինական ավտոկանգառների համար:
Պայքարը շարունակվում է բոլոր ոլորտներում»: