Այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց. «Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ եք ուզում համառորեն մնալ ձեր պաշտոնին: Հեռացե՛ ք և տվե՛ ք մեր ժողովրդին հույս՝ ունենալու ավելի լավ ապագա, քան այն նսեմացած վիճակն է, որին դուք հասցրիք»:

«Ժողովրդի անունից խոսելու հնարավորություն պետք է ունենա ժողովուրդը, և մեր մեծագույն խնդիրն է կարողանալ այնպես անել, որ ժողովուրդն արտահայտվելու հնարավորություն ունենա, և առանձին խմբերի ձայները չշփոթենք ժողովրդի ձայնի հետ»,- պատասխանեց վարչապետը: