Վերաքննիչ դատարանում այսօր սկսվում է  ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ակտիվիստների գործով դատավարությունը։ 

ՀԱԿ-ի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը անցած տարի ազատազրկման են դատապարտվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ 2011 թվականի  օգոստոսին ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։

Հայտնելով այս մասին «Ազատություն» ռադիոկայանը, նաև ներկայացնում է իրենց հետ ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանի հարցազրույցը: 

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ արդարության ակնկալիքներ իրենք դեռևս ունեն, հատկապես երբ մոտ երեք ամիս առաջ Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչի որոշումը և գործը ուղարկեց նույն դատարան նոր քննության:

«Ամեն դեպքում, մենք Վճռաբեկ դատարանի որոշումից հետո, երբ Վճռաբեկ դատարանը վերջապես ընդունեց, որ վերաքննիչ ատյանում դատավարական կարգի այնպիսի կոպիտ խախտումներ կամ դատավարական նորմի այնպիսի կոպիտ խախտումներ են եղել, որի պայմաններում հնարավոր չէ ամբաստանյալների անմեղության հարցը պարզել, մենք այս պարագայում հույս ունենք, որ այս ատյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանը, կրկին անգամ այդ կազմով լսելով այս գործը, ի վերջո կկայացնի արդար դատական ակտ և մեր ակտիվիստների վրայից կհանի հանիրավի առաջադրված այս մեղադրանքը», - նշեց Խաչատրյանը:


Մանրամասն` այստեղ:

Լուսանկարը` azatutyun.am