Գույների ամերիկյան ինստիտուտը՝ Pantone-նն, անվանել է 2021 թվականի երկու գլխավոր գույները՝ մուգ մոխրագույն և վառ դեղին։
Pantone-ի տնօրեն Լեատրիս Էյսմանի խոսքով՝ գույների այս համադրությունն ամրություն և հույս է ներշնչում։ Սա երկրորդ դեպքն է, երբ տարվա համար 2 գույն է ընտրվում։ Առաջին անգամ եղել է 2016 թվականին, երբ ընտրվել են վարդագույնն ու երկնագույնը։
Pantone-ը զբաղվում է գույների մշակմամբ և հետազոտմամբ, որոնք ողջ աշխարհի դիզայներներն ու գովազդային ոլորտի մասնագետները կարող են օգտագործել իրենց ապագա աշխատանքներում։ 2000 թվականից փորձագետներն ամեն տարի գույն են ընտրում, որը ողջ տարվա համար ստեղծում է միտում։