Այն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր տարիքից ավելի երիտասարդ տեսք ունի, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Սակայն թե ինչպես է նրան հաջողվում այդպիսի տեսք պահպանել աշխատանքային այդպիսի լարված գրաֆիկում, Итоги պարբերականին տված հարցազրույցի ժամանակ բացահայտել է նախագահի գործերի կառավարչի տեղակալ, Գլխավոր բժշկական վարչության տնօրեն Սերգեյ Միրոնովը:

«Նա սպորտի մարդ է: Բժշկության տեսանկյունից Պուտինը նշանակալիորեն իր տարիքից ավելի երիտասարդ տեսք ունի: Նրա կյանքի սպորտային ոճը օգնում է հիանալի աշխատունակությանը»,- Միրոնովի խոսքերն է մեջ բերում Риа Новости գործակալությունը:

«Լողը Պուտինի մոտ, ըստ իս, վերականգման և սթրեսային իրավիճակներին հարմարվողականության առաջնային տեսակներից մեկն է: Վլադիմիր Վլադիմիրովիչը շատ թերահավատորեն է վերաբերվում բոլոր տեսակի դեղորայքներին, նախընտրում է ավանդական միջոցները` թեյ մեղրով, մասաժ և շոգեբաղնիք»,- նշել է բժիշկը հարցազրույցի ժամանակ:

Հիշելով Պուտինի կողմից վնասվածք ստանալու վերջին խոսակցություններին` Սերգեյ Միրոնովը հայտնել է, որ չնայած ձյուդոյի վնասվածք ստանալու բարձր վտանգին, որով զբաղվում է Պուտինը, նա լուրջ վնասվածքներ չի ստացել: