Վերաքննիչ դատարանում այժմ ընթանում է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ակտիվիստների գործով դատավարությունը։
Տիգրան Առաքելյանի պաշտպանը հանդես եկավ միջնորդությամբ` փոխելու վերջինիս խափանման միջոց կալանքը այլ խափանման միջոցով: Պաշտպանը նշեց, որ ամբաստանյալը անազատության մեջ է գտնվում արդեն երկու տարի:
Տուժողները առարկություն չներկայացրեցին, սակայն Դատախազը հանդես եկավ առարկությամբ` նշելով, որ վճռաբեկ դատարանը չի անդրադարձել այս խնդրին և, որ դատավարության այս պահին անհրաժեշտություն չկա նման միջնորդություն ընդունելու:
Դատարանն այժմ գնաց խորհրդակցության, սակայն չնշեց, թե երբ կավարտի և կներկայացնի որոշումը: