Ժերար Դեպարդիեն վերջին մի քանի ամսվա ընթացքում առաջին անգամ վերադարձել է Ֆրանսիա, որտեղ նկարահանվելու է ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին պատմող կինոնկարում:

Ռեժիսոր Ֆրեդերիկ Օբերտինի «18 մլն դոլար» անունը կրող ֆիլմում Դեպարդիեն խաղալու է ՖԻՖԱ-ի(Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիաների միություն) և լեգենդար փարիզյան ակումբի հիմնադիր Ժյուլ Ռիմի դերը:

 Agence France Presse գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ժերար Դեպարդիեն պատմել է, որ Ֆրանսիան լքել է ոչ թե հարկերից խուսափելու համար, այլ սոցիալիստների կառավարության քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով, որը նրա խոսքերով «անտրամաբանական են օգտագործում պետական գանձարան եկած փողերը»:

Ֆիլմը էկրանների վրա է բարձրանալու 2014 թվականին ֆոևտբոլի աշխարհի առաջնության նախօրեին: