Օրեր առաջ համացանցում տարածվեց տեսանյութ, որում ադրբեջանցի զինծառայողներն Արցախում գլխատում են հայ ծերունուն:
Reddit հարթակի օգտատերերը պարզել են տեսագրության մեջ պատկերված հանցագործներից մեկի ինքնությունը, ով, ըստ օգտատերերի, Ինստագրամ սոցցանցում հայտնի Կամիլ Զեյնալլին է:
Վերջինս հարթակում ունի մեկ միլիոնից ավելի հետևորդ, հաճախ է հանդես գալիս հայատյաց հրապարակումներով և իրեն համարում է «ինֆլյուենսեր»: Սակայն, սա դեռ ամենը չէ:
Պարզվում է, որ նա դեռ հուլիսին ինստագրամյան տեսաուղերձով կոչ էր արել Մոսկվայում բնակվող ադրբեջանցիներին հարձակվել հայերի վրա:
«Իմ եղբայրներ, հայկական արյունը թափեք, ձեզ ոնց էլ չլինի կուղարկեն Ադրբեջան: Դուք Ադրբեջան կվերադառնաք որպես տղամարդ։ Դու լսում ես, եղբայրս, կտրեք հայերի գլուխները, մեր նախագահը մեզ հետ է», — հայտարարել էր Զեյնալլին։
Նշենք, որ համացանցում հանցագործության բացահայտումից հետո Զեյնալլին փակել է Ինստագրամի իր էջը: