Ինչպես հայտնի է, օգոստոսի 14-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունենալու Ալբանիա-Հայաստան ընկերական հանդիպումը: Օգոստոսի 10-ից Հայաստանի ազգային հավաքականը Երեւանում մեկնարկող մարզական հավաքով նախապատրաստվելու է այդ հանդիպմանը:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է ազգային հավաքականի ընդլայնված կազմը, որը պետք է նախապատրաստվի առաջիկա հանդիպմանը:
Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի, «Դինամո» Մ., Ռուսաստան
Գևորգ Կասպարով, «Զոբ Ահան», Իրան
Արթուր Հարությունյան, «Շիրակ»
Գոռ Մանուկյան, «Փյունիկ»
Պաշտպաններ
Ռոբերտ Արզումանյան, «Ակտոբե», Ղազախստան
Վալերի Ալեքսանյան, «Ռահ Ահան», Իրան
Հրայր Մկոյան, «Գանձասար»
Արտյոմ Խաչատուրով, «Տիրասպոլ», Մոլդովա
Վարազդատ Հարոյան, «Փյունիկ»
Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»
Լևոն Հայրապետյան, «Վիձև», Լեհաստան
Արթուր Ավագյան, «Գանձասար»
Կիսապաշտպաններ
Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա
Արթուր Եդիգարյան, «Կայրաթ», Ղազախստան
Հենրիխ Մխիթարյան, «Բորուսիա», Դորտմունդ, Գերմանիա
Դավիթ Մանոյան, «Փյունիկ»
Գևորգ Ղազարյան, «Շախտյոր», Կարագանդա, Ղազախստան
Մարկոս Պիզելի, «Կրասնոդար», Ռուսաստան
Արաս Օզբիլիս, «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան
Էդգար Մանուչարյան, «Ուրալ», Ռուսաստան
Նորայր Ասլանյան, «Վիլլեմ II», Հոլանդիա
Կարեն Մուրադյան, «Շիրակ»
Վարդգես Սաթումյան, «Միկա»
Հարձակվողներ
Յուրա Մովսիսյան «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան
Արթուր Սարկիսով, «Ուրալ», Ռուսաստան
Միխաիլ Մարկոսով, «Սիբիր», Ռուսաստան
Սարգիս Ադամյան, «Հանզա», Ռոստոկ, Գերմանիա
Աղվան Պապիկյան, «Փյունիկ»
|Նշված խաղացողներից մի քանիսը կմասնակցեն նաև օգոստոսի 11-ին կայանալիք Եվրոպայի Մ-21 առաջնության Ղազախստան-Հայաստան ընտրական հանդիպմանը, որից հետո կմիանան ազգային հավաքականին Ալբանիայում: Ընդհանուր առմամբ, հրավիրված 29 ֆուտբոլիստներից Ալբանիայի ազգային հավաքականի հետ հանդիպմանը պատրաստվելու համար կընտրվեն 23 խաղացողներ:
Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: