Վլադիմիր Սոլովյովը հերթական անգամ սատարող խոսքն է հայտնել հայերին.
«Ինձ հաճախ ադրբեջանցիները գրում են, թե բա տեսաք ձեր սիրելի հայերը ինչպես ծանր պարտվեցին պատերազմում։
Պատասխանում եմ բոլոր այդպիսի բաներ գրողներին.
Նախ, հայ ազգը չի պարտվել այդ պատերազմում։ Պարտվել են կոնկրետ մարդիկ, կոնկրետ մարդ, բայց ոչ ազգը։
2-րդ` հայերը իմ սիրելիները չեն, այլ նրանք վաստակել են աշխարհում համակրանք իրենց աշխատասիրությամբ և տաղանդով, չորս հազար տարվա մշակույթով` Արամ Խաչատուրյանով սկսած վերջացրած Ազնավուրով, գեներալ Մադաթովով սկսած` վերջացրած մարշալ Բաղրամյանով։
Այնպես որ խորհուրդ կտամ ինձ գրողներին շատ չոգևորվել։
Վստահ եմ, որ հայերը դեռ կապացուցեն աշխարհին, թե իրականում ինչի են արժանի»: