Հայաստանում դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 995 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 147312 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 545240 վերջին մեկ օրում` 2846 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 19714 պացիենտ. մեկ օրում նվազել է 71-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 124521 անձ` վերջին մեկ օրում 1047 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 17 քաղաքացի, մահացածների թիվը 2462 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 615 է: