Ջալալ Հարությունյանը ծնվել է 1974 թվականին Ասկերանի շրջանի Բադարա գյուղում։ 1991 թ. ավարտելով գյուղի դպրոցը՝ տասնյոթ տարեկանում միացել է գյուղի ինքնապաշտպանական ու ժերին և դարձել հրետանավոր։ Շատ սիրելով ռազ մական գործը՝ 1999 թ. ընդունվել է Սանկտ Պետերբուրգի ռազ մական ակադեմիան, որն ավարտել է գերազանցությամբ։

Պատերազմի աստվածը շատ է սիրել Ջալալ Հարությունյանին։ Նա հաղթել է բազմաթիվ մատերում, տեսել 1994 թվականի մեծ հաղթանակը, անցել զինվորական ծառայության ողջ աստիճանակարգը՝ հրետանու հետաախույզից մինչև ԼՂՀ ՊԲ հրամանատար, շարքայինից մինչև գեներալ-լեյտենանտ։

 

Բայց նման քաջ հերոսներին շատ է սիրում նաև Մա հը։ Տարիներ շարունակ նրա մա հն է տե-նչացել, նրան սպա նելու մարմաջով է ապրել թշ նամին։ Եվ առնվազն երեք անգամ սպա նել է… 2015 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ սպ անել է գնդապետ Ջալալ Հարությունյանին։ Հայտարարությունից մի քանի ժամ հետո Ջալալը ելույթ ունեցավ Արցախի հեռուստատեսությամբ։

2016 թ. Քառօրյայի ժամանակ՝ ապրիլի 4-ին, ադբեջանցիները հայտարարեցին, որ ոչնչ ացրել են Ղարաբաղի հրամանատարական կետերը՝ սպ անելով նաև Ջալալ Հարությունյանին։ Բայց շուտով զորավարը, իր ազգանվան իմաստաբանությանը համապատասխան, «հարություն» առավ։ Այս տարվա սկզբին նա նշանակվեց ԼՂՀ ՊԲ հրամանատար-Արցախի պաշտպանության նախարար։

Բայց մա հն ու թշնամին շարունակում էին հետապ նդել հերոսին։ Վերջին պատերազմի հենց սկզբից նա նշանառության տակ էր։ Պատերազմի սկզբից մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 27-ին, ադրբեջանցիներին հաջողվեց հայտնաբերել և գնդակոծել հրամանատարի ավտոմեքենան։ Թվում էր՝ մահը վերջապես գտավ նրան։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վստահ հայտարարեց, որ հատուկ գործողության արդյունքում Ջալալ Հարությունյանը սպանվել է։ Բայց երրորդ փորձը նույնպես անհաջող էր։

 

Ծա նր վիրավորված զորավարը արդեն ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից։ Տպավորությունն այն է, որ Ջալալ Հարությունյանի ճակատագրում բեկված է Արա Գեղեցիկի՝ մե ռնող և հարություն առնող աստվածության պահպանիչ ուժը։

Բայց ոչ միայն Պատմում են, որ երբ 17-ամյա Ջալալը փախել է տնից և միացել Քարագլուխ դիրքի մարտիկներին, մայրը գնացել է հրամանատարի մոտ և պա-հանջել որդուն։ Հրամանատարը ժպտալով ասել է, որ տղան ինքնակամ է եկել։

Ջալալի մայրը՝ Սվետլանա Առուշանյանը, բուժքույր էր։ Նա դաստիարակված էր խորհրդային ոգով և չէր հավատում Աստծո գոյությանը։ Բայց օրերից մի օր Սվետլանային տեսիլք է երևում, որ ռազմաճակատում գտնվող իր տղան մեծ վտանգի մեջ է։ Նա դուրս է գալիս, ձեռքերը պարզում դեպի երկինք և աղերսում, որ Աստված փրկի իր երեխային։

Պարզվում է, որ այդ ժամանակ հետախուզության գնացած Ջալալը և ընկերը վերադառնալիս ուժասպառ վիճակում պառկում են անտառում և քնում։ Հանկարծ քնի մեջ տղամարդու մի ահազդու ձայն Ջալալին ասում է.

 

-Վե՛ր կաց, տղա՛, դու վտա նգի մեջ ես… Ջալալը վեր է թռչում, տեսնում, որ ընկերը կողքը քնած է, իսկ մի քիչ հեռու՝ ծառերի տակ, լսվում են ադրբեջաներեն ձայներ։ Ջալալը արագ արթնացնում է ընկերոջը։

Վերցնում են ավտոմատները և փախչում՝ ծառերի արանքից տեսնելով թշնամու զինված ջոկատը։

Այս պատմությունը մեզ հայտնի առաջին դեպքն է, երբ Ջալալ Հարությունյանին հաջողվել է փրկվել անխու սափելի թվացող մահվան ճիրաններից։ Եվ շատ հավանական է, որ ամբողջ կյանքում հենց մայրական աղոթքը, Աստծու հետ մոր աներևույթ առնչությունն է պահպանում Ջալալ Հարությունյանի կյանքը։

Սեյրան Գրիգորյանի էջից