Հանրահայտ haj փոփ-երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) Twitter-ի իր էջում գրել է,որ առաջին քրիստոնյա ազգի` հայ ժողովրդի ու Հայաստանի կողքին չեն կանգնում, որովհետև նրա ունեցածը միայն պատմություն ու մշակույթ է:

«Մութ օր է քրիստոնեության համար: Ոչ ոք չի կանգնում առաջին քրիստոնյա ժողովրդի կողքին, քանի որ մեր ունեցածը միայն պատմություն է և մշակույթ ու արտահանելու ոչինչ չունենք… Շնորհակալություն մարդկությանը»,- գրել է երգչուհին: