Տնտեսապես, քաղաքականապես և յուրաքանչյուր այլ տարբերակով Եվրամիությունը առանձնացնելու է Ղարաբաղը Հայաստանից: Եվրոպացիները նաև չեն օժանդակի Հայաստանի` որպես Ղարաբաղի հովանավոր պետություն կարգավիճակը, իսկ զուտ ֆորմալ կերպով այդ տարածքը կարող է մտնել բանակցությունների մեջ Ադրբեջանի և ԵՄ-ի հետ: Այս մասին Regnum գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ նշել է Արևելքի և Արևմուտքի միջև կապերի եվրոպական ասոցիացիայի անդամ Էրիկա Լերները:
-Դուք կասկած եք հայտնել Հայաստանի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագրի վերջնական ստորագրման կապակցությամբ: Եթե նպատակը համաձայնագրի ստորագրումը չէ, ապա ինչպե՞ս է ենթադրվում «Արևելյան գործընկերությունում» Հայաստանի մասնակցության վերջնական կետը:
-Առաջինը Արևելյան գործընկերությունում Հայաստանի մասնակցությունը հենց վերջնական կետն է: Ծրագիրը չունի ոչ մի այլ արտոնյալ կարգավիճակ: Եթե երկրներից ինչ-որ մեկը չի ստորագրում Ասոցացման պայմանագիրը, դա չի նշանակում, որ նրա կարգավիճակը որպես մասնակից պետություն իջնում է: Այդ պատճառով էլ չի կարելի խոսել Արևելյան գործընկերությունում վերջին կետի մասին: Ինչ վերաբերվում է համաձայնագրի ստորագրմանը հաջորդող շրջանի մասին, ապա այն ուղղակի կարող է երկարաձգվել : Այն կարող է կախված լինել ինչպես ԵՄ-ից, այնպես էլ Հայաստանից: Օրինակ կարող են առաջ գալ չկանխատեսված հանգամանքներ , որոնց որոշումով ԵՄ-ն կպայմանավորի համաձայնագրի ստորագրումը: Հայաստանի ժամանակակից պատմությունում եղել է դեպք, երբ պայմանագրերը ստորագրվել են, սակայն այդպես էլ վավերացումը տեղի չի ունեցել և ուժի մեջ չի մտել: Այդ պատճառով միանշանակ հաստատել, որ համաձայնագիր կստորագրվի, սխալ կլինի: Սակայն պետք է հաշվի առնել, որ համաձայնագրի նախաստորագրումից հետո շրջանը ԵՄ-ի գործանականում համարվում է ձևաչափերին և պահանջներին սկզբունքային միանալու փաստաթուղթ և ԵՄ ուշադիր կերպով հսկելու է Հայաստանի կողմից այդ սկզբունքներին համապատասխանությունը:
-Ինչքանո՞վ է իրականությանը համապատասխանում «կամ-կամ» հարցը, այսինքն երկու ուղղությունների` Եվրամիության կամ Եվրասիական միության միջև ընտրության անհրաժեշտությունը: Այս կապկցությամբ հնչում են շատ հակասական կարծիքներ թե եվրոպական պաշտոնյաների(օրինակ Շտեֆան Ֆյուլե) և ռուսների կողմից:
-Պետք է մտածել ոչ թե իրականության համապատասխանելու մասին, այլ թե ինչքանով է դա լուրջ: Թե ԵՄ-ի, թե Ռուսաստանի կողմից բազմիցս հնչել են հայտարարություններ, որոնց իմաստը կայանում է նրանում, որ հնարավոր չէ միաժամանակ գտնվել երկու տնտեսական միություններում: Եվրամիությունում ոչ մեկ Հայաստանին չի արգելում առևտուր անել ԱՊՀ երկրների, այդ թվում Ռուսաստանի հետ: Ավելին ԵՄ շատ երկրների համար Ռուսաստանը հիմնական շուկաներից մեկն է: Ռուսաստանը իր հերթին, ինչպես ենթադրվում է, հստակ պատասխան է ցանկանում Հայաստանից Եվրասիական միությանը վերջնական կարգավիճակ հաղորդելու համար: Յուրաքանչյուր տնտեսական միություն իր կանոններն ունի և դրանց հետևելու հավանականությունն էլ պետք է Հայաստանի համար ցուցիչ լինի ընտրության հարցում:
-Արդյոք գոյություն ունի ճնշում Հայաստանի վրա ԵՄ-ի կամ Ռուսաստանի կողմից: Արդյոք կողմերից յուրաքանչյուրը ինչ-որ մեխանիզմ ունի այդպիսի ճնշման համար:
-Ճնշման մեխանիզմներ կան բոլորի մոտ, հարցը դրանց օգտագործելու նպատակահարմարության մեջ է: Հայաստանը այն վիճակում չէ, այդ թվում նաև գեոքաղաքական տեսանկյունից, որպեսի նրա գերակայության համար պայքարեն երկու անգամ երեք կողմ:
Մյուս կողմից, երբ Հայաստանը կատարի իր ընտրությունը և հնչեցնի այն, յուրաքանչյուր գործողություն Ռուսաստանի կամ ԵՄ-ի կողմից Հայաստանում ընդունվելու են որպես ճնշում գործադրելու փորձ: Համաձայն լրատվական միջոցների այդպիսի մեխանիզմ է ծառայում գազի գնի բարձրացումը կամ Ադրբեջանին սպառազինության վաճառելը: Սակայն ամեն ինչ այդպես միանշանակ չէ: Պետք է հիշել Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի խոսքերը, ով, Հայաստան այցելության ժամանակ խոսալով երկու երկրների բարեկամության մասին, նշել էր « վատ չէր լինի բացի բարեկամությունը և անվտանգության ապահովելը, նաև փող աշխատել ,որը ոչ մի դեպքում ավելորդ չեն լինում, անգամ բարեկամների միջև»: Սակայն այժմ Ռուսաստանի կողմից ճնշում գործադրելը ինձ մշուշոտ է թվում : Այն ուշացել է:
-Ըստ Ձեզ ԵՄ-ի հետ Ասոցացման գործընթացը բխում է ավելի շատ տնտեսակա՞ն, թե քաղաքակա՞ն տեսանկյունից: Գոյություն ունի տեսակետ, որ «Արևելյան գործընկերության» հիմնական նպատակը ՌԴ-ի ազդեցության ոլորտից հետխորհրդային պետությունների դուրս բերելն է:
Ինձ զարմացնում է փորձագետների մեծամասնության մոտ իրենց կողմից քննարկվող ԵՄ փաստաթղթերի ուսումնասիրման ցանկաության բացակայությունը: Ասոցացման և Արևելյան գործընկերության մասին հարցերին պատասխան ստանալու համար պետք է ուղղակի կարդալ առաջին դեպքում տիպային պայմանագրերը և վաղուց հրապարակված ծրագիրը երկրորդ դեպքում, նրանք չունեն և չեն կարող ունենալ հակասություններ տնտեսության և քաղաքականության մեջ:
Վերջերս գնալով ավելի է դժվարանում առանձնացնել քաղաքականությունը տնտեսությունից: Անգամ երկրի ներսում տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս,ինչքան էլ ուժեղ լինի քաղաքականությունում բիզնեսի ներթափանցման դեմ պայքարը, այդ երևույթը շարունակում է գոյություն ունենալ: Այդ նույն պատճառով էլ դժվար է առանձնացնել միջազգային ծրագրերը տնտեսական և քաղաքական տեսանկյունից: «Արևելյան գործունկերությունը» իր առջև նպատակ չի դրել հետխորհրդային պետությունները դուրս բերել Ռուսաստանի ազդեցության գոտուց, այն ուղղակի պետություններին այլընտրանք է տրամադրում:
-Հայաստանը, Վրաստանը և Մոլդովան անվանվել են «Արևելյան գործընկերության առաջատարներ», սակայն միաժամանակ երեք պետություններն էլ ունեն տարածքային խնդիրներ: Հայաստանի դեպքում խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի մասին, իսկ Regnum-ի գործակալները հաստատում են, որ այն ներկայումս Հայաստան-ԵՄ բանակցությունների հիմնական կետն է: Ինչպե՞ս է Ղարաբաղը մտնում մերձեցման գործընթացում և արդյոք հնարավոր է Հայաստան-ԵՄ ասոցիացիա: Պատրաստվում են արդյոք եվրոպացի պաշտոնյաները տնտեսապես Ղարաբաղը առանձնացնել Հայաստանից և եթե այո ինչպե՞ս
Ես այս երեք պետությունը չէի միավորի տարածքային խնդիրներ ունենալու սկզբունքով: Եթե անկեղծ լինել Հայաստանը տարածքային խնդիրներ ընդհանրապես չունի, կամ առնվազն դրանք չի բարձրաձայնում: Տարածքային խնդիրներ ունի Ադրբեջանը: Այս երեք պետություններից էլ` Վրաստան, Մոլդովա, Ադրբեջան, պատմության մի որոշակի հատվածում «կտրել են» պատմական տարածք: Իհարկե Լեռնային Ղարաբաղի հարցը շատ կարևոր է: ԵՄ, ինչպես շատ երկրներ, այդ թվում նաև Հայաստանը, չի ընդունում Ղարաբաղը որպես առանձին պետություն: Մինչ անգամ մեկ պետության խորհրդարանի կողմից այլ բան ընդունված չէ, Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես գտնվում է Ադրբեջանի սահմաններում:
Ղարաբաղի տարածքը զուտ ֆորմալ կերպով կարող է ընդգրկվել Ադրբեջանի և ԵՄ ասոցացման համաձայնագրի գործընթացի մեջ: Եվրոպացիները չեն օժանդակի Հայաստանի որպես հովանավոր պետության կարգավիճակը: Տեղյա՞կ եք Դուք, որ Հայաստանում լիազորագրված որևէ դիվանագետ իրավունք չունի այցելել Ղարաբաղ: Տեղյա՞կ եք, որ եթե ԵՄ պետության որևէ քաղաքացի հայտնվի դժվար իրավիճակում Ղարաբաղում, Հայաստանում լիազորագրված որևէ դիվանագետ չի կարող միջամտել և օժանդակություն ցույց տալ:
Այս ամենից հետևում է, որ տնտեսապես, քաղաքականապես և յուրաքանչյուր այլ միջոցներով ԵՄ կառանձնացնի Ղարաբաղը Հայաստանից: Այդ բաժանման մեխանիզմները ինձ թվում է հայտնի կդառնան համաձայնագրի նախաստորագրումից հետո: Տիպային ուկրաինական պայմանագիրը ուղղակիորեն խոսում է պայմանագիրը ստորագրողի տարածքի մասին, որտեղ գործում է համաձայնագիրը և երկու կողմերի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք: Դա արդեն Ղարաբաղի առանձնացում է: