427 խոշոր ընկերություններ կարող են մասնակցել պետական գնումների գործընթացին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին նշեց ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը:
Նա ներկայացրեց տվյալներ, ըստ որոնց, 941 խոշոր համարվող կազմակերպություններից աուդիտի են ենթարկվել 630-ը, որից 203 կազմակերպություն չի ստացել դրական եզրակացություն, իսկ 311-ում էլ չի անցկացվել աուդիտ:
«Այս տարվա միակ և նշանակալի փոփոխությունն այն է, որ մենք սկսել ենք նաև կիրառել: Այս տարվա հունիս ամսին կատարվեց փոփոխություն, համաձայն որի, այն ընկերությունները, որոնք դրական աուդիտորական եզրակացություն չեն ստացել, չեն կարող մասնակցել պետական գնումներին»,- նշեց Լիանա Հունանյանը:
Նա նաև նշեց, որ օրենքը որևէ պատժամիջոց չի կիրառում, պարզապես այդ ընկերությունները գնումների գործընթացին մասնակցել չեն կարող: