Երևանի  Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատարանի դատավոր Դավիթ  Հարությունյանի նախագահությամբ վարույթ է ընդունվել համակարգչային գունավոր տպիչով ՀՀ Արտաքին գործերի նախարարության կնիքն ու ապոստիլը կեղծելու գործը: 

Այսպես, ըստ մեղադրական եզրակացության, Հովսեփ Ավագյանը 2011թ. սեպտեմբերին իր ծանոթ Ռոհոլլահ Զաբիհոլլահ Ասլբեգիից վերցրել է  «Ոոմի-Մերի գրուպ»  ընկերության «ԹՈՄԻ-ՄԵՐԻ  Գրուպ» ՍՊԸ ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևան, գյուղ Դդմաշեն» բլանկով և «Սաֆադ-Գուստար-Զագրոս» ընկերության պարսկերեն գրառմամբ բլանկով, պարսկերեն լրացված թվով 2 իրավունք վերապահող փաստաթղթերը և համակարգչային գունավոր տպիչով ՀՀ Արտաքին գործերի նախարարության կեղծ կնիք և կեղծ ապոստիլ տեղադրելով ու ձեռագիր գրառումներկատարելով այդ  2 փաստաթղթերի դարձերեսին, 2011թ. տվել է Ասլբեգիին ՝   հետագայում օգտագործելու համար: Վերջինս չիմանալով, որ դրանք կեղծ են, որպես իրավունք վերապահող փաստաթուղթ ներկայացրել է ՀՀ Ոստիկանություն:

Հովսեփ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի առաջին մասով՝   փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, խափանամն միջոց ընտրվել կալանավորումը: