Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վարչապետի և նրա արբանյակների,նրա քարոզիչների ԲՈԼՈՐ,անխտիր բոլոր ելույթները հիմնված են դավադրության տեսության վրա։Գոյություն չունի, ըստ իրենց որևէ իրական պետական խնդիր ,որի համար պատասխանատու է իշխանությունը՝ անվերջ ինչ֊որ մութ ու սև ուժեր կանգնում են իշխանական պայծառ հերոսների ճանապարհին։


Նայեք՝
Կովիդի տարածման համար մեղավոր են ոչ թե լիքը տրանսպորտը ,առողջապահական բարդակը, թանկ թեստավորումը ,այլ բացառապես դիմակ չկրողները։ Վերջ՝ միայն դիմակ չկրող այդ նախկինները ու սևերը
Տնտեսության ձախողման գործում մեղավոր է Ռոբերտ Քոչարյանը ,մի քիչ Գագիկ Ծառուկյանը և իհարկե Կովիդը։ Իշխանության ոչ մի պարգևավճարի դափնեկիր մեղավոր չէ, իսկ Սամվել Ալեքսանյանը բոլորից առավել անմեղ է

Պատերազմը տանուլ տալու համար մեղավոր են անթասիբ կռվողները,փախած ջոկատները,նախկին գեներալները,բայց ասենք ներկա ոչ մի գործող զինորական մեղավոր չէ։ Դավիթ Տոնոյանը ընդհանրապես անմեղ է, նա հենց քայլող անմեղության կանխավարկածն է

Սահմանների,գերիների,զորքի,տնտեսության էս վիճակի մեղավորը բա ով է։ Նախկինները ոնց որ չկան,բոլոր ներկաները պայծառ են ու գործունյա։Արի ու տես ,որ կա մեղավոր սիրուն անունով՝ մեդիատեռոր։ Բայց մի վախեցեք ժողովուրդ՝ ՀՀ ամենագլխավոր անմեղը դրա մեջքը կջարդի ու բոլորիդ կապացուցի ,որ Արծրուն Հովհաննիսյանը ևս անմեղէ, իհարկե ՀՀ գլխավոր անմեղից հետո։
Հիշիր,Պողոս,հաջորդ մեղավորը դու ես
Այդ մեկը դու ես»։