Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ընթանում է Կարեն Վարդանյանի գործի դատավարությունը: 

1996 թվականի հոկտեմբերի 17-ին ծնված, 16-ամյա Կարեն Վարդանյանը, չունենալով վարորդական իրավունքի վկայական, 2013 թվականի մարտի 3-ին, ժամը 19-ն անց 30-ի սահմաններում հորը՝ Արամ Վարդանյանին պատկանող «Բենթլի» մակնիշի ավտոմեքենայով ընթացել է Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայով: Անչափահասը թույլ է տվել ՃԵԿ պահանջներին հակասող գործողություններ, իրեն զրկել է վրաերթը կանխելու հնարավորությունից և մեքենայի առջևի ձախ մասով վրաերթի է ենթարկել բաժանարար հոծ գծերի վրա կանգնած Ավետիս Արզումանյանին՝ անզգուշությամբ վերջինիս մահ պատճառելով: 

Կարեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով: