ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ ավարտվեց, նրանք դուրս եկան ԱԳՆ շենքից:
Հանդիպումը տեւել է շուրջ երկու ժամ:
ԱԳՆ մտնելիս նրանք չպատասխանեցին լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին մասնավորապես նրան, որ Ադրբեջանի նախագահը նախօրեին հայտարարել էր, որ ինքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին չի հրավիրել Բաքու:
Ավելի վաղ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել էր, որ համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ Երևան կժամանի նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկը։
Նրանք հանդիպումներ կունենան նաեւ կառավարությունում։