Նախօրեին երեկոյան Աղդամում ադրբեջանցի մեկ զինվորական եւ երկու քաղաքացիական անձինք են պայթել ականի վրա։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՆԳ նախարարությունը։ Զինվորականը եւ մեկ քաղաքացիական անձը ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են, իսկ մեկ քաղաքացիական անձ զոհվել է։
Դեպքը տեղի է ունեցել Շահբուլաղ գյուղի տարածքում։ Ականը եղել է հակատանկային։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։