Ֆուտբոլային հայտնի մեկնաբան Վասիլի Ուտկինը «НТВ Плюс» հեռուստաընկերության եթերում «Կուբան» - «Սպարտակ» (2:2) մրցավեճի ավարտին ամփոփել է խաղը՝ անդրադառնալով նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի հիանալի գոլին:

«Մովսիսյանը, դուրս գալով խաղադաշտ, անմիջապես գոլ խփեց: Լավ է, որ գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին, հետո հայտնվեց դարպասում, այլապես այն կարող էր ջարդել մեր տեսախցիկը:

Նա ուղղակի գնդակը մխրճեց մրցակցի դարպասը»,- հայտարարել է Ուտկինը: