Լեռնային Ղարաբաղում տագնապալի իրավիճակ էր ստեղծվել, որն արդեն կարգավորվել է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա նշել է, որ ռուսական կողմը հետևում է իրավիճակին. «Դա լրացուցիչ ծանրաբեռնվածություն է մեր խաղաղապահների համար... Սա ամբողջ տեղեկատվությունն է, որը մենք կարող ենք տրամադրել։ Իսկապես, տագնապալի իրավիճակ է եղել, բայց այն օպերատիվ կերպով կարգավորվել է»,- հայտարարել Է Պեսկովը: