Ինչպես արդեն հայտնել ենք, պաշտպանության նախարարության դիմաց ընթանում է անհետ կորած զինծառայողների ծնողների և հարազատների բողոքի ակցիան:
«Ուզում ենք հանդիպենք Օնիկ Գասպարյանի հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի ծնող Անահիտ Ադոյանը:
«Մի հատ հասկանանք՝ մեր հարցի լուծումը ե՞րբ ա, արդեն 55 օր ա էդ հարցը մեզ տանջում ա»: Ծնողի խոսքով՝ այս ընթացքում բոլորին արդեն դիմել են՝ թե՛ անհատների, թե՛ պաշտոնյաների: