«Հենց այս պահին մոնտաժում եմ KAMI club-ի 6-ամյակի վիդեոն, դեռ չեմ վերջացրել, բայց անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ այն տեղադրելու բլոգում: Մոտ 1000 հին և նոր սերնդի ակումբասեր անձինք երեկ ներկա էին KAMI club-ի 6-ամյակի փարթիին, որը տեղի ունեցավ Աշտարակի ձորում: Ինչու՞, Շատ պարզ. ակումբի ծննդյան փարիթներին ներկա են լինում մինչ 1000 հյուրեր, որոնք ֆիզիկապես չեն կարող տեղավորվել հենց ակումբում, այնպես որ յուրաքանչյուր տարի ակումբն իր ծննդյան տոնը նշում է ինչ-որ բացօթյա, ավելի մեծ կենտրոնում: Գօ Գօ պարուհիներ Վրաստանից, հիանալի ձայնային և լուսային էֆֆեկտներ, 4 հայ DJ-ներ, Ռուսաստանից հրավիրված DJ Grad-ը, ով արդեն երկրորդ անգամ էր նվագում Երևանում, և ակումբի ընկեր-արտիստները, ովքեր իրենց երգերով ևս շնորհավորեցին ակումբին»:
Գրել է Կամո Թովմասյանը` kamoblog.tv-ում: