Իրանի նախագահ Հասան Ռոհանին Դոնալդ Թրամփին ահաբեկիչ է անվանել և նշել, որ Իսլամական Հանրապետությունն ուրախ է ընտրություններում նրա պարտության համար, փոխանցում է ТАСС-ը։

«Ոմանք ասում են, որ մենք ոգևորված ենք Ջո Բայդենի իշխանության գալով։ Դա այդպես չէ, բայց մենք շատ ուրախ ենք, որ Թրամփը հեռացավ»,- ասել է Ռոհանին։ «Այն մարդը, ով հանցագործություններ է գործել, սպանել մարդկանց և ահաբեկիչ է եղել, նույնիսկ խոչընդոտում է պատվաստանյութի ներկրմանը Իրան»: Իրանի նախագահի ելույթը հեռարձակել է երկրի պետական հեռուստատեսությունը։