ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի դասախոս Արփինե Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաջորդ իշխանության ամենաառաջնային քայլերից մեկը պիտի լինի դեմոգրաֆիան կարգի բերելը։ Պիտի ներդրվեն ամենատարբեր մեխանիզմներ, որ մարդիկ շատ երեխա ունենան։ Էնքան են տարբեր մարդիկ էս մասին գրել, էլ ասելու չի։ Չգիտեմ, վերցնեն օտար երկրների փորձը, տեսնեն որտեղ ինչ արեցին, որն ա համապատասխանում մեր մենթալիտետին, որը կաշխատի, որը չէ, առանց պոպուլիստական բաների հետևից ընկնելու։
Մեծագույն խնդիրը էստեղ 16-30 տարեկան կանայք են, որոնց մեծ մասն էս պատերազմի արդյունքում ուղղակի չի ամուսնանա։ Պետք ա փոխել մտածելակերպը, մեզ երեխաներ ավելի շատ են պետք, քան ավանդական մտածելակերպ։ Մի ժամանակ առաջ մեկն ասում էր բոլորդ գնացեք երեխա ունեցեք, ձեռ էինք առնում։ Ճիշտ էր ասում փաստորեն։