Խծաբերդում ամենայն հավանականությամբ գերեվարված անձանց տվյալներն այս պահի դրությամբ ճշտվում են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այսօր գտնվում է Արցախում տեղում լուծումները հասկանալու եւ քննարկումներ իրականացնելու նպատակով: Այս հարցի շուրջ տեղի են ունենում խոսակցություններ ադրբեջանական կողմի հետ եւ մոտակա ժամանակներս ակնկալում ենք հանգուցալուծում»: