Կառավարության նիստին ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ Սյունիքի մարզպետն աշխատանք է տանում և սահամանապահ ծառայության և ՊՆ աշխատակիցների հետ:
«Իմ ստացած տեղեկատվության համաձայն՝ այս պահին սահմանապահ զորքերի ուժերը տեղաբաշխվում են ՀՀ սահմանի երկայնքով»,- նշեց Պապիկյանը:
Նախարարը շեշտեց, որ ՀՀ սահմաններն ամուր և վերահսկելի են ՀՀ զինված ուժերի կողմից: