Աշոտ Մինասյանը չի կալանավորվի. դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Մինասյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը։

«Հարգելի գործընկերներ,

Վերաքննիչ քրեական դատարանում մի քանի ժամ քննության առնվեց Դատախազության վերաքննիչ բողոքը, որի վերաբերյալ շատ սպառիչ եւ հիմնավոր ներկայացրեցինք մեր առարկությունները։ Արցախյան երեք պատերազմների մասնակից լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթին ամեն կերպ կալանավորված տեսնելու փորձերը կրկին մերժվեցին՝ Դատավոր Բեկթաշյանի չափազանց կարեւոր որոշմամբ։ Դատավոր Հովհաննիսյանի բացառիկ պատճառաբանված դատական ակտը մնաց օրինական ուժի մեջ»,- գրել է Վարդեւանյանը։