Լեռնային Ղարաբաղում իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից։ Լարվածությունը տևեց երկար տարիներ, և դժվար թե իրադարձությունները պայմանավորված լինեն արտաքին միջամտությամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:


«Ինչո՞ւ դա տեղի ունեցավ հենց հիմա: Իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից, այս լարվածությունը տևեց երկար տարիներ: Չեմ կարծում, որ դա տեղի ունեցավ ինչ-որ արտաքին միջամտության պատճառով։ Այն վերածվեց հակամարտության», - ասաց Պուտինը: