ություն անեն»,- բողոքում են սահմանների անվտանգության հարցով մտահոգված գորիսեցիները:

«Մեզ էլ տվեք թուրքին՝ պրծնենք, գնանք: Եթե չեմ կարողանալու արխային հող մշակեմ, անասուն պահեմ, քանի որ տարածք չի մնում, էլ ինչի համար ենք ստեղ ապրում»,- ասում էին Գորիս տանող ճանապարհը փակած տեղաբնակները՝ վրդովվելով, որ չկա մեկը՝ գա, հանդիպի, բացատրի, թե ինչ է կատարվում: «Եթե գյուղացին ունի սեփականության վկայական, սեփականշնորհած հող, ո՞նց բացատրես նրան, որ դա իրենը չի. մեկը չգա՞ կանգնի մեր կողքին, հիմնավորի մեր ասածները, պաշտպանի մեր իրավունքները»,- ասում էին նրանք:

«էդ 17 կուսակցությունը թող էստեղ գա, ամեն մեկը թող մի տասը հոգանոց ջոկատ կազմի գա, տեսնի՝ ինչ ա էստեղ կատարվում. ոչ թե ամեն մեկին մի 5000 դրամ փող տա, մի 150 հոգի հավաքի..., թող էդ 5000-ն էս տղերքին տա, որ գիտես՝ սահման են պահում... էդ իշխանությունից գոնե մեկը չկա՞, ասի՝ էդ մարդիկ ինչ օրի են, գնամ տեսնեմ...»: