ՈՒՀԱ-ի Սոչիի, իսկ այժմ Comedy Club-ի անդամ Միխայիլ Գալուստյանը Instagram-ի իր էջում տեղադրել է Սևանա լճի նկարը: Ինչպես երևում է լուսանկարներից և դրանց մեկնաբանությունից Միշա Գալուստյանը այցելել է Սևանա լիճ և համտեսել այնտեղի խեցգետինները:
Պետք է ավելացնել, որ Միշա Գալուստյանը մասնակցում է հայազգի ռեժիսոր Կարեն Հովհաննիսյանի «Նվեր» կինոնկարում, որտեղ կատարում է ութ տարեկան երեխայի դեր:
Ֆիլմը էկրաններին է բարձրանալու 2014 թվականին: