«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ փակ հանդիպում են ունեցել նաև 17 կուսակցությունների առաջնորդները, սակայն հանդիպմանը չեն մասնակցել խոշոր կուսակցություններից երկուսի առաջնորդները։
Ըստ մեր տեղեկությունների՝ ընդդիմությունը ծրագրել է իր անելիքները՝ առաջիկա օրերի հետ կապված: Բանն այն է, որ ընդդիմությունը պատրաստվում է այսօր կայանալիք համապետական հանրահավաքին, որտեղ նախատեսված է ավելի մեծ թվով մարդկանց ներկայություն ապահովել, ինչպես նաև երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 22-ից, ընդդիմության կողմից հայտարարված գործադուլին և դասադուլին:
Մեր տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ նաև ներկայացվել է ճանապարհային քարտեզ՝ հետագա անելիքների համար: Հավելենք, որ հանդիպմանը ներկա է եղել նաև ընդդիմության միասնական վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, որը պետք է այսօր կայանալիք համապետական հանրահավաքին հանդես գա կոնկրետ հայտարարություններով և առաջիկա անելիքների տեսլականով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: