Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրականացրել է Չելյաբինսկի մարզում բնակվող 9-ամյա Դիմայի երազանքը և նրա հետ միասին դուրս է եկել սահելու Կարմիր հրապարակում:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, դեկտեմբերին կամավորների հետ Պուտինի հանդիպման ժամանակ երկրի ղեկավարին խնդրել են ավանդաբար մասնակցել «Ցանկությունների տոնածառ» բարեգործական ակցիային: Չելյաբինսկից 9-ամյա Դիմա Աշեպկովի բացիկը երկու բացիկներից մեկն էր, որը պահատականության սկզբունքով վերցրել էր նախագահը: Երկրի ղեկավարն այդ ժամանակ անմիջապես խոսք էր տվել, որ կսահի երեխայի հետ սառցի վրա, որը ցանկություն էր հայտնել տեսնել Կարմիր հրապարակն ու այդտեղ սահել չմուշկների վրա: