«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած նախորդ տարի ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը լայն թափով ձեռնամուխ եղավ բուքմեյքերական ընկերությունները փակելու գործընթացին, սակայն դրան զուգահեռ նրա գործընկեր Արթուր Դավթյանը նոր նախագիծ է բերում՝ հենց այդ ընկերություններին պաշտպանող:
Նախ՝ նկատենք՝ 2019 թվականի հոկտեմբերի 3-ին խորհրդարանի կողմից ընդունվել էր ««Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին»» օրենքը, որով սահմանվել էր, որ լիցենզիա ունեցող վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպիչ կարող է կազմակերպել մեկական բուքմեյքերական գրասենյակ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում, եւ այդ օրենսդրական փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեին 2020 թվականի նոյեմբերի 1-ից:
Եվ, ահա, պատգամավոր Արթուր Դավթյանը նկատում է, որ բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը, հանդիսանալով լիցենզավորման ենթակա գործունեություն, վիճակախաղերի կազմակերպիչների կողմից նախապես վճարվել է 2020 թվականի համար նախատեսված պետական տուրքը, սակայն չեն կարողացել լիարժեք իրականացնել իրենց գործունեությունը` կորոնավիրուսի համավարակով պայմանավորված: Եվ նա առաջարկում է նախորդ տարի ընդունված կարգավորումները ուժը կորցրած ճանաչել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում