Հակամենաշնորհային դաշնային ծառայությունը Գազպրոմի նկատմամբ հարուցել է նոր գործ գների բարձրացման մեղադրանքով: Այս մասին հայտնում է Известия պարբերականը` հղում կատարելով ծառայության անանուն ներկայացուցիչներին:
Գործի հարուցման պատճառ է հանդիսացել ծծումբի սպառողներ «Եվրոխիմ», «Ֆոսարգո» քիմիական կազմակերպությունների և «Շեկինազոտ» առևտրի տան դիմումները: Կազմակերպությունները բողոքել են, որ «Գազպրոմ ծծումբ» դուստր կոնցեռնը իր արտադրանքի վրա գներ է սահմանում` չբացատրելով գնի առաջացման մեխանիզմները:
Սպառողները նշում են, որ արտադրող կազմակերպությունը բարձրացրել է վաճառքի գները 38 %-ով, մինչ համաշխարհային շուկայում ծծումբի գները 20 %-ով իջել են:
ICIS Pricing-ի տվյալներով, որը զբաղվում է քիմիական արտադրության մոնիթորինգով, ծծումբի գինը սփոթ շուկայում այս տարվա փետրվարին կազմել է 150-175 դոլար տոննայի համար: Մեկ տարի ավելի շուտ գները 50%-ով ավելի բարձր են եղել:
Հակամենաշնորհային դաշնային ծառայությունը պահանջներ է ներկայացրել կապված ծծումբի շուկայում գերիշխող դիրքի կապակցությամբ: Ծառայության տվյալներով 2011 թվականի մարտին գնաճը կազմել է 246% փետրվարի հետ համեմատած: Արդյունքում թանկացումները շարունակվում են: Ծառայությունը կոնցեռնին և Գազպրոմի մի քանի այլ դուստր կազմակերպությունների մեղավոր էր ճանաչել մրցակցության խախտման մեջ և պարտադրել էր վճարել 17.5 մլն ռուբլի տուգանք: