Երեկ Երևանի քաղաքապետ Տարոն ՄԱրգարյանը ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանին իր վերջին հրաժեշտը տալուց հետո վերադարձել քաղաքապետարանի շենք, և, ինչպես տեղեկացնում են այդ պահին այնտեղ գտնվող որոշ լրատվամիջոցներ, քաղաքապետին են մոտեցել արդեն 10 օր քաղաքապետարանի դիմաց նստացույց անող երիտասարդներ։
Քաղաքապետը նրանց հետ զրույցի բռնվելով հարցրել է, թե ինչո՞ւ չեն ընդունում իր միջնորդավորված հրավերը, սակայն երիտասարդները պատասխանեցին, որ իրենց ոչ մի հրավեր չի եղել։
«Ես անձամբ իմ անունից հրավիրում եմ ձեզ, որպեսզի ինձ հետ քննարկեք բոլոր խնդիրները։ Սպասում եմ ձեզ հարմար ժամին»,- ասաց քաղաքապետը եւ ներս մտավ շենք։
Չնայած, որ երիտասարդները պահանջում էին նաև, որ քաղաքապետն իրենց լսի, սակայն չհետևեցին քաղաքապետին: