Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան իներորդ անգամ անընդմեջ գլխավորել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզուհիների վարկանիշային աղյուսակը, որը ամեն տարի ներկայացնում է Forbes պարբերականը: 2012 թվականի հուլիսից 2013 թվականի հուլիսը ընկած ժամանակահատվածում Շարապովան աշխատել է 29 մլն դոլար, ընդ որում միայն 6 մլն-ը նա ստացել է մրցանակների տեսքով:
Շարապովային եկամուտներ են բերում Nike, Samsung Electronics, Head, Tag Heuer, Porsche և Evian կազմակերպությունների հետ կնքած պայմանագրերը: Բացի դա, մարզուհին կոնֆետների վաճառքի սեփական բիզնեսն է ձեռնարկել Sugarpova անունով:
Forbes-ի աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցնում է աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը, որը աշխատել է 20.5 մլն դոլար: Նա ստացել է 8.5 մլն տարբեր մրցանակներից, իսկ 12 մլն-ը հովանավորչական պայմանագրերից:
Երրորդ տեղը զբաղեցրել է ևս մեկ թենիսիստուհի չինացի Լի Նան (ընդհանուր առմամբ Forbes-ի տասնյակում կա յոթ թենիսիստուհի): Նա աշխատել է 18.2 մլն դոլար` մրցանակներից ստանալով միայն 3.2 մլն-ը: Forbes-ի` 2012 թվականի աղյուսակում Լի Նան գտնվում էր երկրորդ տեղում:
Չորրորդ տեղը զբաղեցրել է թենիսիստուհի բելոռուս Վիկտորիա Ազարենկոն: Հինգերորդում ամերկացի մրցարշավորդ Դանիկա Փաթրիկը:
Վեցերորդ հորիզոնակում ձևավոր չմուշկասահքի մարզուհի հարավկորեացի Կիմ Յունան է, յոթերորդում կրկին թենիսիստուհի Կարոլին Վոզնիացկին է, ութերորդումէ թենիսիստուհի Անժելիկա Ռադվանսկան, իներորդում` թենիսիստուհի Անա Իվանովիչը և տասնյակը եզրափակում է գոլֆի մարզուհի Փաուլա Քրամերը:
Ինչպես նշում է Forbes-ը մարզուհիների աշխատավարձը նախկինի պես զիջում է ամենաբարձր վարձատրվող մարզիկների աշխատավարձներին: Թայգեր Վուդսը, ով առաջին տեղն է զբաղեցրել 2013 թվականի վարկանիշային աղյուսակում, մեկ տարվա ընթացքում աշխատել է 78 մլն դոլար: