Այսօր թուրքը նորից բերել «Գրադը» դրել է Գորիսի, Կապանի գլխին, իսկ Բաքվից էլ հայտարարում է, թե Սյունիքը իմն է, սա ինչպե՞ս կարող ենք ընկալել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել էԳորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Ահարոն քահանա Մելքումյանը:
«Ես այստեղ եմ` որպես Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ՝ կանգնելու մի մարդու կողքը, ում սիրտը ցավում է Սյունիքի համար և իմ անելիքը սա է»,-նշել է նա և հավելել, որ քաղաքացիները եկել են իրենց տունը պաշտպանելու:

«Մի քանի օր առաջ երեկոյան 9-10-ի կողմերը, Խնձորեսկ-Տեղ ճանապարհահատվածը որտեղից թուրքը 200 մետր վերև է, թուրքը իջել է մեր ճանապարհ, կանգնեցրել է մեր մեքենան և հետևից կրակել են այդ մեքենայի վրա: Որոտան գյուղի մեջ է թուրքը այս պահի դրությամբ»,- ասաց նա և նշեց, որ Տեղ համայնքի ղեկավարն է դա իրեն պատմել: