Տարածված այն տեղեկությունները, թե «Փարկինգ Սիթի Սերվիզ» ՓԲԸ-ի գործողություններն ու վճարովի կայանատեղիներն անօրինական են, ապատեղեկատվությա արդյունք է: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում նման հայտարարություն արեց ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը:
«Շահարկումները լինում էն շահագրգիռ անձանց կողմից: Ամեն ինչ օրինական է», - նշեց նա:
Ընկերության տնօրենը տեղեկացրեց,ո որ վճարովի կայանատեղիները լինելու են բոլոր վարչական շրջաններում: Նա նշեց, որ աշխատանքները սկսել են Կենտրոն համայնքից, այնուհետև աշխատանքներ կտարվեն Արաբկիրում, իսկ վերջանական աշխատանքները կավարտվեն միայն 2014թ-ի վերջին: Նա նշեց, որ նախատեսված է ստեղծել 20 000 կայանատեղի, կտեղադրվեն 5000 տեսախցիկներ, մնացած կայանատեղիները կվերահսկվեն շրջիկ մեքենաներով:
Վ. Հարությունյանը տեղեկացրեց, որ բոլոր վճարումները կատարվում են անկանխիկ եղանակով և չի նախատեսում անդորագրի առկայություն: Նա հայտարարեց, որ եթե կայանատեղիում գտնվող մեքենան վնասվում է, ընկերությունը պատասխանատվություն չի կրում: Իսկ մինչ այդ վարորդների կողմից արդեն վճարած գումարները ետ պահանջելու համար պետք է դիմել քաղաքապետարան:
Նշենք, որ նոր ավտոկայանատեղերի համար գործում են հետևյալ սակագները` 1 ժամ-100 դրամ, 1 օր-500 դրամ, 1 շաբաթ - 1000 դրամ, 1 ամիս -1200 դրամ և 1 տարի-12.000 դրամ:
Ասուլիսի ընթացքում ՓԲԸ-ի տնօրենը նշեց, որ ամենաշահավետը տարեկան վճարն է, սակայն, միաժամանակ, հավելեց, որ դա ժամանակավորապես դադարեցվել է և հնարավորություն կլինի վճարել տարվա համար միայն հունվարից 1-ից:
Վազգեն Հարությունյանը նաև հայտարարեց, որ 2013թ.-ի հունվարի 1-ից այս համակարգում չգործող բոլոր կայանատեղիների աշխատողների գործունեությունը անօրինական է համարվելու: