Կորեայի հանրապետության Քյոնհի համալսարանի պրոֆեսոր Եվգենի Զուբկոն հաղորդել է, որ Չինաստանի շրջաններից մեկում վերջերս ընկած երկնաքարը ամենայն հավանականությամբ հնարավոր կլինի գտնել: Չորեքշաբթի Չինաստանի երկրաբանական կենտրոնը հաղորդել էր, որ տեղական ժամանակով 7 անց 25-ին Ցինհայ շրջանում երկնային մարմին է ընկել: Զուբկոն նշել է, որ երկնաքարերի անկումը հազվագյուտ երևույթ չէ:
«Սա ամենայն հավանականությամբ խոշոր օբյեկտ է: Մթնոլորտ հասնելիս այն շիկանում է 3000-ից մինչև 4000 աստիճան, ըստ Ցելսիուսի: Այդ պատճառով տեսանելի է անգամ անզեն աչքով: Երկնաքարը մոտ 10 տոննա քաշ ունի»,- նշել է գիտնականը:
Այդ չափի երկնաքարերը հազվադեպ են հանդիպում՝ մեկ միլիարդ անկումներից մեկի դեպքում: Բազմաթիվ մարդիկ են ականատես եղել: Սովորաբար երկնաքարերը ընկնում են օվկիանոսը կամ չբնակեցված տարածքներ: Այս երկնաքարը հազվագյուտ է նաև նրանով, որ ընկել է բնակեցված տարածքում: