ԱՄՆ պետքարտուղր Ջոն Քերին նշանակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր ամերիկացի ներկայացուցչի ի դեմս Ջեյմս ՈՒորլիքի:
Ուորլիքը Եվրոպայում և Եվրասիյում այսպիսի աշխատանքի ընդարձակ փորձ ունի: Նա վերջերս Աֆղանստանի և Պակիստնի հարցերով հատուկ ներկայացուցչի տեղակալն է եղել և Աֆղանստանի հետ երկկողմանի անվտանգության պայմանագրի գլխավոր բանակցողն է եղել: Նա 2009-2012 թվականներին եղել է ԱՄՆ դեսպանը Բուլղարիայում, Միջազգային կազմակերպությունների հարցերով բյուրոյում պետքարտուղարի օգնականի գլխավոր տեղակալ 2006-2009 թվականներին և Եվրոպայի անվտանգության և քաղաքական հարաբերությունների գրասենյակի տնօրեն 2005-2006 թվականներին:
«Նա առաջին կարգի դիվանագետ է և ես վստահ եմ, որ նա կկատարի հսկայական աշխատանք իր այս վճռորոշ դիրքում:
Միացյալ Նահանգները շարունակում է հաստատուն մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում խաղաղ և տևական կարգավորման հասնելու համար կողմերին օգնելու իր քաղաքականության մեջ: Իրենց համատեղ հայտարարության մեջ հունիսի 18-ին նախագահներ Օբաման, Պուտինը և Օլանդը կոչ են արել կողմերին նոր էներգիայով կենտրոնանալ այն հարցերի շուրջ, որոնք մնում են դեռևս չլուծված և նշել են, որ երկրի ղեկվարները իրենց ժողովրդին պետք է պատրաստեն խաղաղության և ոչ պատերազմի: Ուորլիքը ունի գիտելիքներ, փորձառություն և վճռականություն օգնելու կողմերին այդ նպատակին հասնելու համար:
Մենք տեղեկացրել ենք Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին, ինչպես նաև ԵԱՀկ-ին Վարլիքի որպես Ամերիկայի ներկայացուցչի նշանակման մասին:
Ուորլիքը կստանձնի իր պաշտոնը այս տարվա սեպտեմբերին»,- նշված է հաղորդագրության մեջ: