Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների կապակցությամբ զորակոչված զինծառայողների փուլային զորացրման մասին՝ 2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի ապրիլի 15-ը:

«2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի ապրիլի 15-ը՝ Ադրբեջանի նախագահի 2020 թվականի սեպտեմբերի 28-ի հրամանագրի հիման վրա զորահավաքային ծառայության զորակոչված զինծառայողներն աստիճանաբար կզորացրվեն», - ասված է փաստաթղթում: