ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել կնոջ՝ Անիի հետ՝ նրա ծննդյան և իրենց ամուսնության օրվա առթիվ:
«Սիրո տված բարևն ես ինձ: Ծնվել ես, որ իմ մեջ ծնվի արևը:
Շնորհավոր ծնունդդ ու մեր ընտանիքի 5 տարեկանը, Անիս»,-գրել է նա:
Ավետի կինը՝ Անին, ևս գրառում է արել Ինստագրամի իր էջում:
«5 տարի միասին: Ինչքան գնում, այդքան ավելի շատ եմ քեզ սիրում: Երանի ինձ, որ ամեն օր արթնանալիս քեզ եմ տեսնում կողքիս, հավետ իմ Ավետ»,- գրել է Անին:
Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2015 թվականին Պրահայում: Նրանց դուստրը՝ Լուսեն, 4 տարեկան է: