Անգլիայի Նորֆթումբերլենդ նահանգի բնակչուհի 25 ամյա Սարա Շաչփլեսը, որին բժիշկները ասել են, որ աղջիկ է ունենալու, 3.000 եվրո է ծախսել վարդագույն շորերի և զարդարանքների վրա, սակայն վերջում տղա է ծննդաբերել: Այս մասին փոխանցում է Metro գործակալությունը:

Սարա Շարփլեսը հղիության 20-րդ շաբաթում սքանից հետո, իմանալով որ աղջիկ է ունենալու, հսկայական գումար է ծախսել վարդագույն շորերի, վարդագույն կահույքի և անգամ 900 եվրոյանոց օրորոցի վրա:

Նա և իր ամուսին 37 ամյա Լին անգամ որոշել են երեխայի անունը Լիլի-Մեյ, սակայն հղիության 36-որդ շաբաթում Շարփլին տեղափոխվել է հիվանդանոց և ի զարմանս բոլորի տղա է ունեցել:

Նորածինի մայրը նշել է «Մենք որոշել ենք նրան անվանել Ջոզեֆ, քանի որ մտածում ենք, որ նա չի սիրի Լիլի-Մեյ անունը»:

Երբ ամուսնական զույգը բացահայտել է Շարփլին հղի էր, նրանք սկսել են պատրաստվել աղջկա ծնունդին:

Սակայն ծնողները չեն կարողացել հավատալ իր ականջներին, երբ բժիշկները շնորհավորել են նրան իրենց տղայի ծնունդով: