ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը խորհուրդ է տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հիշել Էնվեր փաշայի ճակատագիրը:

Դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած շքերթի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «Երևանը, Զանգեզուրը և Սևանը Ադրբեջանի պատմական հողերն են», իսկ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիշատակել էր Էնվեր փաշային:

Ալիևը նշել էր, որ պա տերազմը դեռ չի ավարտվել, տարածաշրջանում նոր դարաշրջան է սկսվելու, «եթե Հայաստանի ժողովուրդը դասեր քաղի Ղարաբաղում կատարվածից»:

 

«Շատ յուրօրինակ պատմական հիշողությունը պարոն Էրդողանին թույլ է տալիս հիշել Էնվեր փաշային՝ չհիշելով, թե ինչ է նա արել հայերի հետ Առաջին համաշխարհային պ ատերազմի ընթացքում կամ ինչպիսի ավարտ է ունեցել:

Ես խորհուրդ եմ տալիս պարոն Էրդողանին՝ հիշել դա», — ասել է նա «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում:

Անդրադառնալով Բաքվում կայացած զորահանդեսում Ալիևի հայտարարություններին՝ քաղաքական գործիչը նշել է, որ «ՄԳԻՄՕ-ի այս շրջանավարտը շատ յուրովի է ընկալում պատմությունը»:

«Սա ինձ նույնիսկ կասկածի տեղիք է տալիս, որ ՄԳԻՄՕ-ում պատմության դասավանդման հետ կապված ամեն ինչ կարգին է: Ես ինքս ավարտել եմ պատմության ֆակուլտետը, և ես երբեք չեմ լսել, որ մեր երկրում որևէ մեկը մեկնաբանի պատմությունն այնպես, թե Երևանը հինավուրց ադրբեջանական հող է: Որքանով ես պատմություն գիտեմ, ադրբեջանցիները իրենց անունն օրինականացրել են միայն 20-րդ դարում:

Ռուսական կայսրությունում մարդահամարի ժամանակ նրանց անվանում էին թուրք-թաթարներ: Դա կարելի է վերագրել ռուս գաղութարարների ապաշնորհությանը»,- շեշտել է նա:

Այս առնչությամբ Զատուլինը նշել է, որ երկրի նախագահի մակարդակի ղեկավարին չի թույլատրվում նման հայտարարություններ անել:

«Այս հայտարարությունները հանգեցնում են ամբողջ աշխարհի, ոչ միայն ՌԴ-ի, մտահոգությանը Կովկասում Թուրքիայի և Ադրբեջանի միջև դաշինքի վերաբերյալ»,- ասել է նա: