ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարուղար Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է ադրբեջանական սադրանքներին. «Օգոտոստի 2-ին ադրբեջանական կողմը, ապատեղեկացնելով միջազգային հանրությանը և իր իսկ քաղաքացիներին, մատնանշել է իր խաղաղ բնակչին վիրավորվելու փաստը և այն վերագրել հայկական զինված ուժերին: Վերջին օրերին ադրբեջանական կողմը սահմանագծի ամբողջ երկայնքով օգտագործում է դիպուկահարների կրակ: Հայկական զինված ուժերը կպատասխանեն համարժեք գործողություններով այնքան ժամանակ, մինչև ադրբեջանական կողմը չհրաժարվի իր սադրանքներից: Ինչպես միշտ՝ իրավիճակի լարման և կորուստների համար ամբողջ պատասխանտվությունը մնում է ադրբեջանական իշխանությունների վրա»: