Օգոստոսի 1-ից գործածության մեջ է  դրվել  նոր սերնդի  ՀԴՄ-ները:  Դրանք կիրառելու են 500 միլիոն դրամ  և ավելի իրացման շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները:

Այս մասին YerevanNews.am-ին հայտնեցին Պետական Եկամուտների Կոմիտեից:  Մեր զրուցակիցը նշեց,  նոր սերնդի ՀԴՄ-ները շահումներն իրականացնելու են on-line եղանակով` հնարավոր դարձնելով շահումների  մասին իմանալ անմիջապես գնում կատարելուց հետո:

Նշենք նաև, որ բազմաֆունկցիոնալ նոր հսկիչ դրամարկղային մեքենաները կարժենան մոտ 367 հազար դրամ: 

ՊԵԿ-ից հայտնում են, որ նոր սերնդի ՀԴՄ-ներն իրականում mobile սարքեր են, որոնք, բացի ՀԴՄ գործառույթից իրենց մեջ պարունակում են նաև քարտ կարդացող սարք, օժտված են ցանցային կապի միջոցով տեղեկություններ ուղարկելու և ստանալու, այլ սարքերի հետ ինտեգրման, ծրագրային փոփոխություններ կատարելու և այլ հնարավորություններով: 

Սահմանվում է նաև, որ օգոստոսից շահելու են միայն ձախից աջ համընկնող թվերը:

 

Լուսանկարը` taxservice.am